ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Էյր Արմենիան» հետաձգում է իր չվերթերը

«Էյր Արմենիան» հետաձգում է իր չվերթերը
03.10.2013 | 16:36

«Անունը կա, ամանումը չկա» ասացվածքը ճիշտ ու ճիշտ «Էյր Արմենիա» ընկերության համար է։ Շուրջ երեք ամիս ընկերությունը «փող է» հնչեցնում, հեռուստագովազդում է դեպի Ռուսաստան և ԱՊՀ իր չվերթների մասին, բայց գործնականում չի թռչում։ Քաղավիացիայի վարչությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, վարչության տված լիցենզիայից հետո ընկերությունը չվերթերը պետք է սկսեր օգոստոսի 1-ից։ Բայց այն հետաձգել է մինչև սեպտեմբերի 1-ը, հիմա էլ ասում են, որ մտադիր է թռիչքները սկսել նոր տարվա նախաշեմին։ Ո՞րն է խնդիրը, ի վերջո, կարծես հայրենի կառավարությունն ամեն հնարավորն ու անհնարն արել է այս ընկերության համար։ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը գարնանը հայտարարեց, որ քաղավիացիայում մենաշնորհը վերանալու է՝ մրցույթով ընտրվելու է երեք ավիաընկերություն։ Չնայած այս բարձրաձայն խոստմանը, մրցույթ տեղի չունեցավ, բայց ՌԴ և ԱՊՀ տարածք չվերթեր իրականացնելու իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ընկերությանը։ Էլ ինչ անեին արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբոր՝ Վահան Հարությունյանի համար, որին էլ պատկանում է ընկերությունը։ Պարզվում է՝ թռիչքների հետաձգման խնդիրը ոչ թե քաղավիացիան, այլ «Էյր Արմենիան» մեջ է։ Քաղավիացիային մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ ավիաընկերությունն այս պահին անհրաժեշտ քանակի և որակի օդանավեր չունի։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ